
բուժաշխատողներ


Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կուղղի Covid-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին,…

ՀՀ-ում 468 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանում բուժաշխատողների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 468 դեպք, որոնցից 141-ը բժիշկների մոտ։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից, գրում է «Sputnik Արմենիա»-ն։ Ըստ ԱՆ տվյալների` կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված են 59 անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ինչպես նաև…

ԵՊԲՀ ռեկտորը խնդրել է անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի օրդինատորներին միանալ բուժաշխատողներին
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին: Խնդրել է նրանց միանալ բուժաշխատողներին՝ COVID-19-ի նման չարիքին հաղթելու պահը մոտեցնելու համար:…

Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստ է նվիրել առողջապահական համակարգին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվել է շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին…

«Սուրբ Աստվածամայրի» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղին անհրաժեշտ են բուժաշխատողներ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի մասնաշենքում աշխատելու համար բուժաշխատողներ են անհրաժեշտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Բուժկենտրոնին անհրաժեշտ են. - բժիշկներ՝ թերապևտ, թոքաբան, ֆտիզիատր, նյարդաբան, սրտաբան, ներզատաբան - բուժքույրեր…

Լիտվան Հայաստանին 10․000-ից ավելի դեմքի պաշտպանիչ վահան է տրամադրել
Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։ Լիտվայի կառավարության անունից Հայաստանում երկրի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենենլ…

Qatar Airways-ը 100․000 անվճար ավիատոմս կբաժանի աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողներին
Qatar Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին 100,000 անվճար ավիատոմս կբաժանի՝ ի նշան երախտագիտության։ Խոսքն էկոնոմ դասի ավիատոմսերի մասին է, որոնք կբաշխվեն մայիսի 12-18-ը։ Qatar Airways-ի առաջարկից կարող են օգտվել աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողները։ Գրանցման համար…

Վարդանյան եղբայրները 300 մլն դրամ են նվիրաբերել համավարակի դեմ պայքարին
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200,000-ական դրամ: Ավելի վաղ Վարդանյան եղբայրները 100 մլն…

Սլավոնական համալսարանում բժիշկների երեխաների համար 10 անվճար տեղ կհատկացվի
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն սպասվող ուստարում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին իր հաշվին 10 տեղ կհատկացնի։ Այս մասին հայտնել է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Ինչպես նշել է Դարբինյանը՝ մրցույթն այդ տեղերի համար կանցկացվի առանձին։
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան
