դատ

ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունն հասանելի կլինի arlis.am կայքում

ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունն հասանելի կլինի arlis.am կայքում

ՀՀ արդարադատութան նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն թարգմանությունն այսուհետ ներկայացված կլինի ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arlis.am կայքում: Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հայերեն…

Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել

Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016թ․-ի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին: Ինչպես տեղեկացրին Հելսինկյան քաղաքացիական…

Ապօրինի կերպով բնական պաշարների օգտագործման և արդյունահանման հետևանքով ընդերքին 3.2մլն դրամի վնաս է պատճառվել

Ապօրինի կերպով բնական պաշարների օգտագործման և արդյունահանման հետևանքով ընդերքին 3.2մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված…

Ճանշին աշխատանքների կեղծ փաստաթղթերով 4,5 մլն դրամի հարկ չի վճարվել

Ճանշին աշխատանքների կեղծ փաստաթղթերով 4,5 մլն դրամի հարկ չի վճարվել

ՀՀ գլխավոր դատախազությունը չարաշահումներ է բացահայտել Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգում. 4,5 մլն դրամի հարկ չի վճարվել: Հայտնում է ՀՀ ԳԴ մամուլի ծառայությունը: Պարզվել է, որ տվյալ մրցույթին մասնակցել…

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները մինչև 10%

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները մինչև 10%

Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար: Ընկերությունից մանրամասնում են, այսպիսով, Բանկը ստեղծել է առավել…

Աղասի Դարբինյանն ընտրվեց Վարչական դատարանի նախագահ

Աղասի Դարբինյանն ընտրվեց Վարչական դատարանի նախագահ

Հունիսի 25-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ: Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների:…

Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել

Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել

Հունիսի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, և նա ազատ է արձակվել։ Նշենք, որ Վահան Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ խմբակցության…

Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավարը մասնակցել է ԵԽ HELP ծրագրի տարեկան համաժողովին

Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավարը մասնակցել է ԵԽ HELP ծրագրի տարեկան համաժողովին

Հունիսի 21-22 Ստրասբուրգում անցկացվել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովը՝ «Որակյալ ուսուցում որակյալ վճիռների նպատակով» խորագրով: Համաժողովին մասնակցում…

Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի պատվիրակության այցը Ակադեմիա

Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի պատվիրակության այցը Ակադեմիա

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հունիսի 20-ից 23-ը Երևանում էր Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Երշովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համալսարանի աշխատանքային իրավունքի և սոցիալական…

Գյուղնախարարության պաշտոնյաները պետբյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ են յուրացրել

Գյուղնախարարության պաշտոնյաները պետբյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ են յուրացրել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՀՀ դատախազությունից…