Կյանքից հեռացել է Իլ-76 և Իլ-96 ինքնաթիռների ստեղծող ռուս ավիակոնստրոկտոր Հենրիխ Նովոժիլովը
Ապրիլի 28-ին կյանքից հեռացել է խորհրդային և ռուս ավիակոնստրուկտոր Հենրիխ Նովոժիլովը, որը հայտնի է որպես Իլ-76 և Իլ-96 ինքնաթիռների մոդելների ստեղծող:
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտորի մահվան պատճառը չի նշվում: Հայտնի է, որ նա 93 տարեկան էր:
Նշենք, որ Նովոժիլովը 1970-2005թթ. ընթացքում եղել է Իլյուշինի անվան Ավիացիոն համալիրի գլխավոր կոնստրուկտորը: Նա տեխնիկական գիտությունների դեկտոր էր, պրոֆեսոր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում