Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զուգահեռներ...

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում կյանքում չէր հաղթի, եթե այդ երկրի իշխանությունները այդքան ինքնավստահ կոռումպացված չլինեին: Հայաստանում երբեք տեղի չէր ունենա Թավշյա հեղափոխություն, եթե իշխանություններն այդքան ինքնավստահ կոռումպացված չլինեին...:

Ասենք՝ լինեին ինքնավստահ, բայց ոչ այդքան կոռումպացված, կամ լինեին կոռումպացված, բայց ոչ այդքան ինքնավստահ...»: