Այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցներում, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

Նախնական տվյալներով՝ 138 մարդ է զոհվել, 400-ը՝ վիրավորվել։

Պայթյունները որոտացել են Շրի Լանկայի ''The Cinnamon Grand'', ''Kingsbury'' և ''Shangri-La'' բարձրակարգ հյուրանոցներում և երեք եկեղեցիներում, երբ քրիստոնյաները մասնակցում էին Զատկի Սուրբ պատարագի արարողությանը։

Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։ Երկրի նախագահը դիմել է ժողովրդին՝ կոչ անելով հանգստություն պահպանել և աջակցել իրավապահներին հետաքննություններում։