Արա Շիրինյանն ընտրվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
Ապրիլի 1-ին ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթը․ այդ պաշտոնում է ընտրվել ռեժիսոր Արա Շիրինյանը։
Նա ստացել է 3, Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, իսկ ՀՌՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ 1 ձայն:
Հիշեցնենք, որ մինչև այս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ռուբեն Ջաղինյանը, որի լիազորությունները դադարեցվել էին մարտի 3-ից: Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր նշանակվել 2013թ-ի մարտի 1-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, վեց տարի ժամկետով:
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 23 թեկնածու։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում