Սեյսմոլոգները գնահատել են Ֆիլիպիններում Մայոն հրաբխի արատաժայթքման վտանգի մակարդակը
Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) հունվարի 22-ին մինչև 4-րդ մակարդակ է բարձրացրել Մայոն հրաբխի արտաժայթքման վտանգի մակարդակը, որը նախավերջինն է:
Ինստիտուտի տվյալներով՝ հրաբխում գրանցվել է սեյսմիկ ակտիվության և լավայի արտանետման մեծացում:
Անցյալ շաբաթ հրաբխում գրանցվել է հրաբխային գմբեթի փլուզում: Նախօրեին Phivolcs-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ լավայի հոսքը խառնարանի գագաթից շարժվել է գրեթե 3 կմ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում