ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Արզումանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
Առողջապահության նախարարը մինչ այս ուներ երեք տեղակալ: Մյուս տեղակալ Սերգեյ Խաչատրյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր վերջերս:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում