Նարեկ Մալյանի վրա հարձակման գործով «Ռեստարտի» 2 անդամի առևանգման փորձի մեղադրանք է առաջադրվել
Ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ» նախաձեռնության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասել է Խաչատրյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում