Չելսին հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Նորվիչին
Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի վերախաղարկված խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» հանդիպեց «Նորվիչին»:
Խաղի հիմնական ժամանակում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով: 55-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Միշի Բատշուային: Խաղավերջում հյուրերի կիսապաշտպան Ջամալ Լյուիսը կարողացավ գրավել «ազնվականների» դարպասը` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
Ֆուտբոլիստներ Պեդրոն և Ալվարո Մորատան ստացան երկուական դեղին քարտ և մրցավար Գրեմ Սքոթի հետ բանավիճելու համար հեռացրեց խաղադաշտից:
Կողմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ ուժեղ գտնվեցին «Չելսիի» ֆուտբոլիստները:
Այսպիսով, «Չելսին» 1/16 եզրափակչում կմրցի «Նյուքասլի» հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 28-ին:
«Չելսի»-«Նորվիչ»` 1:1 (5:3)
Գոլերը` Բատշուայի (55) - Լյուիս (90+4)
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում