Դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են
2018թ-ին արդարադատության նախարարի՝ այդ ժամանակ պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հարուցվել էր կարգապահական վարույթ:
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը, ըստ որի՝ արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարվել է։ Էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերջնական է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում