Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է Բրազիլիայի շախմատի չեմպիոն:

Մխիթարյանը Բրազիլիայի առաջնության 3 ամենաբարձր վարկանիշային շախմատիստներից է: 7 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ հայազգի գրոսմայստերը դարձել է առաջնության հաղթող` արժանանալով 1300 ԱՄՆ դոլար պարգևի:

Բրազիլիայի շախմատի առաջնությունը բաց մրցաշար է, և դրան մասնակցում էին շախմատիստներ Պարագվայից և Ճապոնիայից: