«Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- իր թվիթերյան էջում գրել է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը։

Այսպիսով՝ Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի հարցում:

Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել էր, որ «Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբը չի կարողանա գնել Ալեքսիսի Սանչեսին, եթե Հենրիխ Մխիթարյանը չցանկանա տեղափոխվել «Արսենալ»:

«Մխիթարյանի պայմանագրի ավարտին դեռ 2.5 տարի կա: Նա դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սանչեսը Մխիթարյանի գործարքի մի մասն է կազմում»,-մասնավորապես ասել էր ֆուտբոլիստի գործակալը: