Արմեն Գևորգյանը չի կալանավորվի
Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Այդ մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ինքը՝ Գևորգյանը։ Այսպիսով, նախկին փոխվարչապետը չի կալանավորվի։
«Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը», - ասել է Արմեն Գևորգյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Այժմ ես պետք է գնամ աշխատանքի, որովհետև ստիպված շատ ժամանակ եմ կորցնում։ Մեր ընկերությունում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում՝ ներդրումային», - ասել է Արմեն Գևորգյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։