Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան 10 դրամով կէժանանա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018թ-ի դեկտեմբերի 27-ին նիստում որոշվել է սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար 10 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը:
Ցերեկային սակագին է սահմանվել 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019թ-ի փետրվարի 1-ից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում