Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, ինչպես նաև Ապարանի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում