Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքվում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նիստին:
«ՌԴ ԱԳ նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին, այդ օրն է նախատեսված: Բացի այդ, հանդիպումներ կլինեն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կքննարկվեն երկկողմ գործակցության առանցքային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»,-ասել է Զախարովան ճեպազրույցում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում