Իրաքում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել
Իրաքի տարբեր նահանգներում ջրհեղեղների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, 180-ը՝ տուժել:
Վերջին տվյալներով՝ եղանակային պայմանների, անձրևների և ցեխի պատճառով նահանգներում զոհերի թիվը հասել է 21-ի, տուժել է 180 մարդ։
Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդում էր, որ Իրաքի հյուսիսում՝ Շիրքաթ քաղաքի շրջանում ջրհեղեղների հետևանքով վնասվել է 3 հազար տուն, զոհվել առնվազն 7 մարդ: Ջրհեղեղների պատճառը Իրաքի հյուսիսում վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևներն են:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում