Հյուսիսային Կորեան ոչնչացնում է ապառազմականացված գոտում տեղակայված պահակակետերը
Հյուսիսային Կորեան ոչնչացնում է ապառազմականացված գոտում տեղակայված պահակակետերը, որոնք բաժանում են Հարավային և Հյուսիսային Կորեաները:
Ընդհանուր առմամբ կապամոնտաժվեն շուրջ երկու տասնյակ պահակակետեր, կպահպանվի միայն երկուական պահակակետ յուրաքանչյուր երկրի տարածքում՝ որպես պատմական կառույց:
Նախատեսվում է նաև, որ մինչև նոյեմբերի վերջը Սեուլն ու Փհենյանը ետ կքաշեն սահմանի երկայնքով տեղակայված զորքն ու ռազմական տեխնիկան:
Երկու Կորեաները ավելի վաղ պայմանավորվել են նաև վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում՝ երկաթուղային, որը խզվել է Կորեական պատերազմի ավարտից հետո՝ 1953թ-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում