ԵՄ-ն Ադրբեջանի ղեկավարներին չի հրավիրել Արևելյան գործընկերության ֆորումին. Փաշինյանը պատվավոր հյուր է
Ադրբեջանի ղեկավարությունը հրավիրված չէ դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» երկների քաղաքացիական հասարակության ֆորումին, հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ֆորումի պատվավոր հյուրերի ցանկում են: Հրավիրվածների թվում են նաև Ուկրաինայի և Մոլդովայի փոխնախագահները, Բելառուսի փոխարտգործնախարարը:
Սահմանափակվել է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանի մասնակցությունը. նա ոչ թե մասնակցի, այլ դիտորդի կարգավիճակ ունի:
Նշվում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր է բացատրություն պահանջել կատարվածի համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում