Կոսովոն 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ երկու երկրների կողմից Կոսովոյի անկախությունը չճանաչելու և նրա դեմ «վայրենի» քաղաքականություն վարելու պատճառով։

Վարչապետ Ռամուշ Հարադինայը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է․

«Մեր նոր պատմության մեջ առաջին անգամ Կոսովոն մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ բացառությամբ այդ երկու երկրներում արտադրվող միջազգային ապրանքանշանների»։