Դիլիջանում 9 ժամ ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին ժամը 11.00-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ բացառությամբ Կամոյի, Օրջոնոկիձեի և Վասիլև փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում