Cessna թեթև շարժիչով ինքնաթիռը Գերմանիայի Հեսսեն շրջանում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։

Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ երկու կին և մեկ երեխա։ Ութ մարդ վնասվածքներ են ստացել, օդաչուն չի տուժել։

Տեղեկատվության համաձայն՝ նա չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա, որոշել է երկրորդ անգամ պտույտ գործել, սակայն չի կարողացել բարձրություն հավաքել։ Ինքնաթիռը մխրճվել է մարդկանց մեջ։

Մի քանի ամիս առաջ ԱՄՆ Փեյսոն քաղաքի մի բնակիչ ևս Cessna 525 ինքնաթիռով ընկել էր իր իսկ տան վրա։ Օդաչուն մահացել էր, տան ներսում գտնվող նրա կինն ու երեխան չէին տուժել։