Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձն ագրեսիվ պահվածք է դրսևորել հանձնաժողովի նախագահի հանդեպ, հայտնում է «Անկախ դիտորդ» դաշինքը:

Նրա վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է․

«Ես էն տղեն չեմ, որ բեյջ կրեմ»:

Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է, որ ակնոցները կջարդի:

Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ և լուսանկարներ:

Դիտորդները նաև նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից և շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին և զրուցում նրանց հետ: