Մարտի 1-ի գործով Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվել
«Հրապարակ» թերթը գրում է․
«Պաշտպանության նախարարի 2008թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008թ-ին Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։
Բավականին հետաքրքիր զրույց է տեղի ունեցել քննիչի և Օգանովսկու միջև։ Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երևան՝ նաև Արցախից։ Օգանովսկին իրեն հարց ուղղող քննչին ընդհատել ու հարցրել է․
«Հիմա որ ես Արցախից եկել եմ Երևան, պատասխանում եմ քո հարցերին, ո՞վ է ինձ թույլ տվել, որ գամ»։
Քննիչը պատասխանել է․
«Արցախի պաշտպանության նախարարը»։
«2008թ-ին ո՞վ էր Արցախի պաշտպանության նախարարը»։
«Մովսես Հակոբյանը», - պատասխանել է քննիչը։
«Բա ինչի՞ իրեն չես կանչում հարցաքննության, որ ինձ ես կանչել առաջին հերթին»։