ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունից՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 hավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ նշանակել Միրոսլավ Լիպարին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին»: