ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն հայտարարել է․

«Նախարար Մնացականյանի հետ հանդիպմանը, մենք քննարկեցինք, թե ինչպես կարող են Հայաստանն ու Ճապոնիան առավել սերտ համագործակցել։ Օրինակ, Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ փաստաբանների, դիվանագետների ու այլ մասնագետների պատրաստման առումով»։

Տարո Կոնոն նշեց, որ իր երկիրը որոշել է թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար ժողովուրդների միջև շփումը դյուրացնելու համար, բացի այդ իր երկիրը պատրաստվում է միանալ ընտրությունների համար Հայաստանին տրամադրվելիք օժանդակությանը։

Նշենք, որ սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան։