ԵԼՔ-ը դեռ չի քննարկել խմբակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը դեռևս չի քննարկել, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում այս մասին հայտնել է խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե խմբակցության հավանական թեկնածուն Թեհմինա Վարդանյանն է, Սամսոնյանը պատասխանեց, որ վերջինիս տարիքը չի համապատասխանում օրենքով սահմանված տարիքային շեմին:
Հիշեցնենք, որ Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում