Պրահայում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ադրբեջանին անօրինական զենք վաճառելուն
Հունիսի 27-ին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Պրահայում՝ «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կողմից Ադրբեջանին անօրինական զենքի վաճառքի դեմ: Այս մասին հայտնում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն առավոտյան եղել են «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա շարունակել ակցիան Պրահայում Սլովակիայի դեսպանության առջև։
Նշենք, որ ավելի վաղ, ընկերությունը 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր էր վաճառվել Ադրբեջանին: Այս գործարքը խախտում է Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության վաճառքի ԵՄ սահմանած էմբարգոն: Վաճառքն իրականացվում է Սլովակիայի կառավարության հաստատած լիցենզիայով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում