«Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց»-ը կմիավորվեն». Սփյուռքի նախարար
«Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի վերաբերյալ կարևոր հայտարարություն:
ՆՍփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ուղիղ եթերում պարզաբանումներ է ներկայացրել․
«Երեք ծրագրերի հարցը քննարկելու նպատակով մի քանի օր առաջ մամուլի ասուլիս էր հրավիրվել Սփյուռքի նախարարությունում, որի ընթացքում հայտարարվել էր վերոնշյալ երեք ծրագրերը ժամանակավորապես հետաձգվելու են։ Այս որոշումը պայմանավորված է եղել կոռուպցիոն ռիսկերով։ Մամուլի ասուլիսից անմիջապես հետո ստեղծվել է օպերատիվ խումբ, որի նպատակը ծրագրերի կազմակերպումն է՝ 2018թ․-ին։ Եվ արդյունքում եկանք այն որոշման, որ երկու ծրագրերը՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» միանում են իրար և ներկայանում նոր ձևաչափով։ Քսանօրյա ծրագիրը բաղկացած է լինելու երկու բաղկացուցիչ մասերից՝ կրթական և ճանաչողական։ Նախնական տվյալներով այն մեկնարկելու է օգոստոսի 10-ից։ Սակայն ավելի մանրամասն տվյալներ ծրագրի անցկացման ժամկետների և բովանդակության մասին կտեղեկացնենք առաջիկա 5 օրերի ընթացքում»։