Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավար Ֆրենք Կարլուչին
ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է ամերիկացի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչին, նշված է Պենտագոնի գործող ղեկավար Ջեյմս Մեթիսի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես խորը ցավակցություն եմ հայտնում՝ կապված պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչիի կյանքից հեռանալու հետ», - նշված է Մեթիսի հայտարարության մեջ:
Մեթիսը նշել է, որ Կարլուչին «ազգին ծառայել է ԱՄՆ 4 նախագահների օրոք՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ, ՌԾՈՒ լեյտենանտ, Պորտուգալիայում դեսպան, ԿՀՎ փոխտնօրեն եղած ժամանակ եւ պաշտպանության նախարարությունում մի քանի այլ պաշտոններ զբաղեցնելու տարիներին մինչև պաշտպանության նախարար դառնալը»:
Կարլուչին ԱՄՆ պաշտպանության նախարարն է եղել 1987-1989թթ․-ին:
«1987թ․-ին նշանակվելով, երբ մոտենում էր սառը պատերազմի ավարտը, նախարար Կարլուչին առաջադեմ առաջնորդ է եղել», - նշված է Մեթիսի հայտարարության մեջ: