Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել:

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել Հայկ Սարգսյանը, Տիգրան Ուլիխանյանը և Ալբերտ Աբգարյանը:

Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայության պետ էր նշանակվել Դավիթ Սանասարյանը: