ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․

«Մայիսի 27-28 հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի արդյունքում ցերեկային ժամերին գրեթե բոլոր մարզերում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, միայն ուշ երեկոյան առանձին շրջաններում կարճատև ամպրոպային բնույթի անձրևները կկրկնվեն։

Մայիսի 29-ից սկսած Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 1-ը ներառյալ։

Մայիսի 29-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28 էապես չի փոխվի, իսկ մայիսի 29-30 հյուսիս-արևելքից սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»։