Հոլիվուդյան ազդեցիկ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է: Վայնշտեյնի նկատմամբ առաջին անգամ պաշտոնական մեղադրանք կառաջադրվի բռնաբարության հոդվածով, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ նրան 2017թ․-ի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ ՄըքԳոուենը մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: ՄըքԳոուենը պնդում է, որ կինոմագնատը իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում:

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի իրավապահները այդ մեղադրանքների գործով հետաքննություն են սկսել: Ինքը Վայնշտեյնը հերքում է բոլոր այդ մեղադրանքները: