Մայիսի 28-ին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում և Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական մի շարք միջոցառումներ:

Նշված միջոցառումներին ընդառաջ ստեղծվել է ներկայացված լոգոտիպը:

Լոգոտիպը հանրությունը կարող է արտատպելու միջոցով օգտագործել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տարբեր իրերի (բաժակներ, շապիկներ, գրիչներ և այլն) համար: