Թուրքիան Էգեյան ծովում զորավարժություն է անցկացնում
Մայիսի 14-15-ը Թուրքիայի առանփնյա անվտանգության հրամանատարության գլխավորությամբ Էգեյան ծովի ավազանում անցկացնում է «Ծովային առյուծ-2018» (Deniz Aslan-2018) որոնողափրկարարական զորավարժությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժության նպատակն է զարգացնել Թուրքիայի տարբեր զորատեսակների և քաղաքացիական կառույցների համագործակցությունը որոնողափրկարարական գործողությունների ժամանակ:
Զորավարժությանը ներգրավված են ստորաբաժանումներ երկրի ցամաքային զորքերից, ռազմածովային և ռազմաօդային ուժերից, ինչպես նաև ներկայացուցիչներ կապի և տրանսպորտի նախարարությունից, Հս. Կիպրոսի այսպես կոչված «թուրքական հանրապետության» առափնյա անվտանգության պարեկանավ:
Վարժանքներին մասնակցել են ցամաքային զորքերից և ռազմաօդային ուժերից մեկական ուղղաթիռ, ռազմածովային ուժերի 1 ֆրեգատ, 2 բեռնատար ուղղաթիռ, առափնյա անվտանգության 3 կորվետ, 8 նավակ, 4 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, հատուկ նշանակության և որոնողափրկարարական ջոկատներ: Ներկա են եղել նաև աշխարհի 15 երկրից 22 դիտորդներ: