Սալահը ընտրվեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը․ Չեմպիոնների լիգա
«Լիվերպուլի» հարձակվող եգիպտացի Մոհամեդ Սալահը ընտրվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջում անցկացված քվեարկության արդյունքում 25-ամյա Սալահը հավաքել է ձայների 92 տոկոսը և առաջ անցել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյից, ով հավաքել է 8 տոկոս ձայն:
Նշենք, որ Սալահի դուբլի և 2 գոլային փոխանցումների օգնությամբ «Լիվերպուլը» տանը 5:2 հաշվով հաղթել էր իտալական «Ռոմային», իսկ Մարսելոյի գոլը «Ռեալին» օգնել էր արտագնա հաղթանակ տանել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ՝ 2:1:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում