Ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական է տալու, գործադիրի անդամները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Փոխանցում է Պանորամա-ն։

Ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն:

«Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը»,- նշել է Հարությունյանը: