Ապրիլի 5-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ արվեստի «Վերածնունդ» տասներորդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման արարողությունը։ Բացմանը մասնակցել են հռչակավոր երաժիշտներ՝ շեփորահար Մաուրո Մաուրը և դաշնակահար Ֆրանկոզի Դե Քլոսսեն՝ Իտալիայից, Վյաչեսլավ Վալսը, Իգոր Ֆյոդորովը, Միխայիլ Վոսկրեսենսկին՝ Ռուսաստանից, Յուրի Ժիսլինը՝ Մեծ Բրիտանիայից և այլն:

Գյումրիում փառատոնի շրջանակներում, վաղը՝ ապրիլի 6-ին ծրագրված է համերգ կազմակերպել Տեքստիլ ակումբում: Ապրիլի 6-8-ը փառատոնի մասնակիցները լարային գործիքներով հանդես են գալու Շիշյանի անվան երաժշտական դպրոցում, փողային գործիքներով հանդես են գալու «Գոհար» երաժշտանոցում։ Ապրիլի 15-ին երգչախումբը հանդես է գալու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Երաժիշտները նաև վարպետության դասեր են անցկացնելու հայ պատանի երաժիշտ-կատարողների համար: