Կառավարությունն ընդունեց ՀՀ-ի և Իսրայելի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու կոնվենցիան վավերացնելու նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կառավարությունը հավանություն տվեց: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Տեղեկությունը փոխանցում է tert.am-ը։
«Այս պահի դրությամբ արդեն 46 երկրի հետ ունենք ստորագրված, վավերացված, ուժի մեջ մտած կոնվենցիաներ, վերջերս ստորագրեցինք նաև Դանիայի հետ: Ընթացիկ տարում մոտ երեք երկրների հետ ունենք գրեթե ավարտված ընթացակարգեր, իսկ մինչև տարվա վերջ, երևի թե, ևս չորս երկրների հետ կավարտենք բանակցությունները և կպատրաստենք ստորագրության», - նշել է Վարդան Արամյանը: