Երևանում առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +22
ԱԻՆ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մարտի 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարտի 18-19 հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն կհասնի +20․․․+25, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+22, Տավուշում +17․․․+20 աստիճանի։ Նման տվյալներ է հրապարակել ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնը:
Առաջիկա գիշերը Երևանում սպասվում է +5 - +7 աստիճան, մարտի 15-ի ցերեկը՝ + 17-+19 աստիճան:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում