ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ապարան-Արագած, Ապարան-Ծաղկահովիտ ճանապարհներին մերկասառույց է: «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Ապարանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Oտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։