Ալի Խամենեի․ Բաշար ալ-Ասադը դիմակայության և պայքարի փայլուն օրինակ է
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երեկ գովել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայտարարելով, որ Թեհրանը շարունակելու է աջակցել նրան, չնայած Գուտայում քաղաքացիական անձանց սպանությունների միջազգային կոշտ արձագանքին։
Խամենեին նման հայտարարությամբ հանդես է եկել այն պահից հետո, երբ Եվրոպական միությունը Իրանին և Ռուսաստանին հորդորեց ճնշում գործադրել Սիրիայի վրա, որպեսզի Դամասկոսի արվարձան Գուտայում հնարավոր լինի պահպանել հրադադարը և կառավարական զորքի գործողությունները դադարեցվեն։
Իրանի գերագույն առաջնորդը Բաշար ալ-Ասադին «դիմակայության և պայքարի փայլուն օրինակ» է անվանել և ասել, որ դա շատ կարևոր է ազգի համար։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում