Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական մայրուղու Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի շինարարությունն ընթացքի մեջ է:

Այս փուլում հիմնականում ընթանում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները:

Որոշ հատվածներում իրականացվում է նաև ասֆալտապատում:

Հիմնարար նշանակություն ունի հատկապես Սանահինի կամրջի վերականգնումը:

Եվս երկուսը` Ալավերդու կամուրջները, նախատեսվում է վերակառուցել ծրագրի խնայողությունների հաշվին: