Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին` ժամը 09:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում նռնակ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է մեկ հատ F1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի:

Փրկարարները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել: