Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Արարատի մարզում ապրիլի 13-ի տվյալներով կորոնավիրուսով 201 վարակակիր կա»։

Կա նաև 600 մեկուսացված։

«Ցավոք, այս ընթացքում մարզում ունեցել ենք մահվան 2 դեպք։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ»,- ասվում է գրառման մեջ։