22 մլն դրամ բյուջեով դրամաշնորհի մրցույթ է հայտարարվել կորոնավիրուսի տարածումը կանխելու նորարար լուծումների առաջարկների համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ նորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկող ընկերությունների համար 22 մլն դրամ ընդհանուր բյուջեով մրցույթ է հայտարարել:
Նշվում է, որ մասնակից հայտերի գնահատումն իրականացվելու է 2 փուլով։ Առաջինով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագիծը։
Գնահատման չափանիշների և մեխանիզմի վերաբերյալ մանրամասներ ներկայացված են նախարարության կայքում։
Մրցույթի ավարտին լավագույն 5 նախագիծը ներկայացրած ընկերություններին գաղափարների իրագործման նպատակով, տրամադրվելու է համապատասխանաբար 10 մլն դրամ, 5 մլն դրամ, 3 մլն դրամ և 2-ական մլն դրամի չափով գումար:
Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև 2020թ-ի ապրիլի 3-ը: