Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Թուրքիայում և Ադրբեջանում Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100-ի, առողջացել է 18 մարդ: Երկրում մեկուսացման մեջ են գտնվում 4978 հոգի, հսկողության տակ՝ 266 մարդ, հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի հատուկ կայքը:
Իրանում մեկ օրում 3186 մարդ վարակվել է կորոնավիրուսո, մահացել է 117 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:
Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակված է 41,495 մարդ, մահացել է 2757 հոգի: 3511-ի վիճակը բժիշկները գնահատոմ են ծանր, առողջացել է 13,911 պացիենտ:
Ռուսաստանում 1836 հոգի վարակվել է կորոնավիրուսով, բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 194,000 հոգի: Երկրում մահվան 10 դեպք է գրանցվել, առողջացել է 66 հոգի:
Մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1800-ով՝ հասնելով 9217-ի: Գրանցվել է մահվան 131 դեպք, առողջացել է 568 մարդ, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 273-ի, մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 64-ով: Երկրում առողջացել է 26 մարդ, մահացել՝ 4 հոգի: