ՀՀ շուտով արհեստական շնչառական 7 համակարգ կհասնի․ «Հայաստան» հիմնադրամ
Շուտով Հայաստան կհասնի արհեստական շնչառական 7 համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը՝ Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։
Ֆրանսիայի տեղական մարմնից սպասվում է 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։
Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ են փոխանցվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։
Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք-արշավ է անցկացվում։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան $50,000։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։ COVID-2019 համաճարակի դեմ հիմնադրամի հատուկ առցանց դրամահավաք-արշավին կարելի է միանալ առցանց։