ԵՊԲՀ ռեկտոր․ Մարտի 25-ից առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։
«Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․
Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- ասվում է գրառման մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում